Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը տեղի կունենա Ստեփանակերտում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ադրբեջանի նախագահի աշխատակազմը մանրամասներ է հաղորդել Իվանյանում (Խոջալու) Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև բանակցությունների արդյունքներից։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդագրության մեջ նշված է, որ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հետ հերթական հանդիպմանը կմասնակցի Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը: Հանդիպումը տեղի կունենա Ստեփանակերտում։ Նշված է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել հաջորդ հանդիպումն անցկացնել առաջիկա օրերին:

Քննարկվել են հումանիտար մի շարք խնդիրներին վերաբերող հարցեր։

Սեպտեմբերի 25-ին Իվանյանում (Խոջալու) տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև երկրորդ հանդիպումը։

ԼՂ պատվիրակության կազմում էին Արցախի խորհրդարանի «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության ղեկավար Դավիթ Մելքումյանը և Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Սերգեյ Մարտիրոսյանը։

Ադրբեջանական կողմից բանակցություններում ներգրավված էր Մեջլիսի պատգամավոր, Լեռնային Ղարաբաղի հայերի հետ շփումների համար պատասխանատու նշանակված Ռամին Մամեդովը, Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցչի տեղակալ Բաշիր Հաջիևը, Հատուկ ներկայացուցչի գրասենյակի աշխատակից Իլքին Սուլթանովը։

Հայերեն العربية English Español Русский

Ռազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ կստանձնեն ծառայության պաշտոններ

Համայնքային ոստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդուն

Արարատ Միրզոյանը կմասնակցի Բահրեյնում անցկացվող «Մանամայի երկխոսություն» անվտանգության ֆորումին

Մարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակ. աստղաֆիզիկոս Միշել Մայորը հորդորում է նոր տուն չփնտրել այլ մոլորակների վրա

Համբարձում Մաթևոսյանը շնորհակալություն է հայտնել COP17-ի կամավորներին

Արսեն Թորոսյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գիտությունների գծով գլխավոր տնօրենի տեղակալի հետ

Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

Աբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման վերաբերյալ Դատախազության հայցով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը. գործն ուղարկվել է նոր քննության

Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի առաջնահերթություններն ու առաջիկա անելիքները

IDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններով