ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի, հրամանագիր է ստորագրել Յուրի Բաբախանյանին հետ կանչելու Հնդկաստանի Հանրապետությունում, Շրի Լանկայի Ժողովրդավարական Սոցիալիստական Հանրապետությունում և Նեպալի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ նախագահի պաշտոնական կայքում հրապարակված հրամանագրի մեջ:
Նախագահի ստորագրած մեկ այլ հրամանագրով Հնդկաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել Վահագն Աֆյանը (նստավայրը՝ Նյու Դելի) ։