Պաշտոնական

ՀՀ վարչապետը և ԳԴՀ կանցլերը քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակն ու դրա հաղթահարման քայլերը

1 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետը և ԳԴՀ կանցլերը քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակն ու դրա հաղթահարման քայլերը

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Օլաֆ Շոլցի հետ. զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակն ու դրա հաղթահարմանն ուղղված քայլերը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։

Նշվում է, որ ընդգծվել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության և իրավունքների ապահովման երաշխիքների անհրաժեշտությունը։

Ըստ աղբյուրի՝ կողմերն անդրադարձ են կատարել նաեւ Հայաստան- Գերմանիա համագործակցության օրակարգային հարցերին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում