Արցախ

Իրականությանը չեն համապատասխանում լուրերը, թե իբր Ստեփանակերտում փաստաթղթեր են այրվում. տեղեկատվական շտաբ

1 րոպեի ընթերցում

Իրականությանը չեն համապատասխանում լուրերը, թե իբր Ստեփանակերտում փաստաթղթեր են այրվում. տեղեկատվական շտաբ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երկարատև շրջափակման, այնուհետև ռազմական գործողությունների հետևանքով առաջ եկած մի շարք խնդիրների պատճառով առայժմ հնարավոր չէ Ստեփանակերտում աղբահանություն կազմակերպել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Արցախի տեղեկատվական շտաբը տեղեկացնում է, որ նշված պայմաններում քաղաքի տարբեր հատվածներում բնակիչները ստիպված են վառել գոյացած աղբը՝ հնարավորինս խուսափելու համար հակասանիտարական վիճակից:

«Որոշ օգտատերերի կողմից համացանցում շրջանառվող լուրերը, թե իբր փաստաթղթեր են այրվում, իրականությանը չեն համապատասխանում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում