Հասարակական

Աշխատանք է տարվում ծանր վիրավորում ունեցող 30-ից ավելի արցախցու ՀՀ տեղափոխելու ուղղությամբ․ ԼՂ ԱՆ

1 րոպեի ընթերցում

Աշխատանք է տարվում ծանր վիրավորում ունեցող 30-ից ավելի արցախցու ՀՀ տեղափոխելու ուղղությամբ․ ԼՂ ԱՆ

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Այս պահին աշխատանք է տարվում ծանր վիրավորում ունեցող 30-ից ավել արցախցու Հայաստան տեղափոխելու ուղղությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Արցախի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասաց ԼՂ առողջապահության նախարար Վարդան Թադևոսյանը:

«Աշխատանք ենք տանում ՀՀ առողջապահության նախարարության հետ և ուրախ եմ, որ ԿԽՄԿ-ն համաձայնություն է տվել ուղեկցելու: Մեքենաները Հայաստանից կգան Ստեփանակերտ և կտեղափոխեն: Լինում են դեպքեր, որ ուշացման պատճառով կյանքեր չեն փրկվում»,- ասաց նախարարը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում