ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Անվտանգության հնարավոր երաշխիքների կամ համաներման մասին բանակցությունները, որն իբր առաջարկում է Բաքուն, դեռևս կոնկրետ արդյունքներ չեն տվել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին «Reuters»-ին ասել է Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը:
«Իրավիճակը շատ ծանր է՝ մարդիկ սոված են, էլեկտրականություն չկա, վառելիք չկա։ Մենք շատ տեղահանվածներ ունենք», - ասել է նա գործակալությանը:
Բաբայանի խոսքով ՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել սեպտեմբերի 22-ին Հայաստանից հումանիտար ավտոշարասյան ժամանման մասին, սակայն Լաչինի միջանցքը դեռ պատշաճ չի աշխատում: