Արցախ

Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով զոհվածների հուղարկավորության կազմակերպման հարցերով զբաղվելու համար Արցախում աշխատանքային խումբ է ստեղծվել

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով զոհվածների հուղարկավորության կազմակերպման հարցերով զբաղվելու համար Արցախում աշխատանքային խումբ է ստեղծվել

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռազմական ագրեսիայի հետևանքով զոհվածների հուղարկավորության կազմակերպման հետ կապված հարցերով զբաղվում է Արցախի Հանրապետության սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության գլխավոր մասնաշենքում (Ստեփանակերտ, Ազատամարտիկների 54) տեղակայված աշխատանքային խումբը:

«Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է Արցախի տեղեկատվական շտաբի տարածած հաղորդագրությունից:

Հաղորդագրության մեջ նշվում է նաև հեռախոսահամար (047) 94-28-57 ՝ լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար:

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի դեմ լայնածավալ հարձակում սկսեց, ինչի հետևանքով վերջին տվյալներով հայկական կողմն ունի առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր։ Զոհերի և վիրավորների թվում կան քաղաքացիական անձինք՝ այդ թվում երեխաներ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում