Արցախ

ՀՀ-ում Արցախի ներկայացուցչությունը հորդորում է զերծ մնալ խուճապային տեղեկություններ տարածելուց

1 րոպեի ընթերցում

ՀՀ-ում Արցախի ներկայացուցչությունը  հորդորում է զերծ մնալ խուճապային տեղեկություններ տարածելուց

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախում ստեղծված իրավիճակով պայմանավորված, ինչպես նաև կապի և համացանցի խափանումների պատճառով բազմաթիվ քաղաքացիներ չեն կարողանում կապ հաստատել իրենց հարազատների հետ։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության տարածած հաղորդագրությունից, բնակչությանը խնդրում և հորդորում են զերծ մնալ խուճապային տեղեկությունների տարածումից և հարցերի դեպքում դիմել հետևյալ հեռախոսահամարներով՝

ՀՀ-ում Արցախի մշտական ներկայացուցչություն՝

044 249977

044 249988

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ՝

047 979047

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում