Արցախ

Ադրբեջանը թույլ չի տալիս ԼՂ-ին վերցնել իր վերահսկողության տակ գտնվող զինվորների և խաղաղ բնակիչների դիերը. Բեգլարյան

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանը թույլ չի տալիս ԼՂ-ին վերցնել իր վերահսկողության տակ գտնվող զինվորների և խաղաղ բնակիչների դիերը. Բեգլարյան

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հրադադարից հետո արդեն 32 ժամ Ադրբեջանը թույլ չի տալիս Լեռնային Ղարաբաղին վերցնել շատ զինվորների և խաղաղ բնակիչների դիեր, որոնք գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող հատվածներում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին X-ի իր էջում գրել է Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը:

«Հրադադարից հետո՝ 32 ժամ, Ադրբեջանը թույլ չի տալիս արցախյան կողմին վերցնել իրենց վերահսկողության տակ գտնվող մեր շատ զինվորների և խաղաղ բնակիչների դիեր։ Անշուշտ, շատ վիրավորներ կարող էին ողջ մնալ, եթե ադրբեջանցիները տային այդ հնարավորությունը։ Սա նրանց «մարդասիրական» մոտեցման օրինակ է», - գրել է նա։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում