Բելգիայի հայ համայնքը լուռ ակցիա է անցկացրել Բրյուսելի Մոնեի հրապարակում

2 րոպեի ընթերցում

ԲՐՅՈՒՍԵԼ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելգիայի հայ համայնքը սեպտեմբերի 20-ին լուռ ակցիա է իրականացրել Բրյուսելի ամենաբանուկ հրապարակներից մեկում՝ Մոնեի հրապարակում, դատապարտելու Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության էթնիկ զտումներն ու Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը։ «Արմենպրես»-ի՝ Բրյուսելի թղթակցի փոխանցմամբ՝ ի սկզբանե նախատեսված էր հայկական երգի ու պարի համերգ՝ նվիրված Հայաստանի անկախության 32-րդ տարեդարձին: Սակայն, հաշվի առնելով սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում, համերգը չեղարկվել է և փոխարինվել լուռ ակցիայով։

Միջոցառման ժամանակ Բելգիայի հայերի կոմիտեի նախագահ Ռոբերտ Ունուսյանն իր վրդովմունքն է հայտնել Լեռնային Ղարաբաղի հայերին վերապահված ճակատագրի առնչությամբ, որոնք ստիպված են «ինտեգրվել» աշխարհի ամենավատ բռնապետություններից մեկին։ «Խոսքի ժամանակն անցել է, մենք պետք է գործի անցնենք», - ասել է Ռոբերտ Ունուսյանը։

Ելույթ է ունեցել նաև Բելգիայի դաշնային խորհրդարանի պատգամավոր Ժորժ Դալլեմանը, որն արցունքն աչքերին Լեռնային Ղարաբաղի հայերին աջակցելու խոսքերից հետո դատապարտել է միջազգային հանրության, այդ թվում՝ Եվրոպայի և Բելգիայի անգործությունը ստեղծված իրավիճակում։ Ժորժ Դալլեմանը 2020 թվականին պատերազմի օրերին եղել է Արցախում, սեփական աչքերով տեսել արցախահայության տառապանքները։

Լիլիթ Գասպարյան

Հայերեն

Ղրղզստանի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում տարած հաղթանակի առիթով

Հունիսի 10-ի միջոցառումների անոնս

Կրեմլն «անընդունելի» է որակել Եվրոպայի նախապայմաներն Ուկրաինայի հարցում կարգավորման համար

Համադպրոցական գիտության փառատոնի հաղթող նախագծերից մեկը 3-րդ մրցանակի է արժանացել ԱՄՆ միջազգային գիտական մրցույթում

Մալաթիայի համայնքային ոստիկաններն ու պարեկները կանխել են թմրանյութերի ապօրինի շրջանառության հերթական դեպքը

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են

Ադրբեջանի ԱԳՆ-ն քաղաքացիներին հիշեցրել է արտերկրում զինված հակամարտություններին մասնակցելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին

«Հեզբոլլահ»-ը կոչ է արել Լիբանանի իշխանություններին «շտկել» հարաբերություններն Իրանի հետ

Կոռուպցիոն բնույթի ընտրական հանցագործությունների դեպքերի առթիվ նախաձեռնվել է 115 քրեական վարույթ

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-09/06/26