Արցախ

Շահագրգիռ կողմերը քայլեր են ձեռնարկում՝ Ստեփանակերտում իրավիճակը հանգուցալուծելու նպատակով․ ԼՐԱՑՎԱԾ

2 րոպեի ընթերցում

Շահագրգիռ կողմերը քայլեր են ձեռնարկում՝ Ստեփանակերտում իրավիճակը հանգուցալուծելու նպատակով․ ԼՐԱՑՎԱԾ

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Շահագրգիռ կողմերի ներգրավմամբ կոնկրետ քայլեր են ձեռնարկվում՝ իրավիճակը Ստեփանակերտում հանգուցալուծելու նպատակով: Լեռնային Ղարաբաղի Ներքին գործերի նախարարության ոստիկանությունը հորդորում է ստեփանակերտցիներին անվտանգության նկատառումներից ելնելով մնալ ապաստարաններում։

«Ադրբեջանական կողմը խախտել է կրակը դադարեցնելու մասին սեպտեմբերի 20-ին ձեռք բերված պայմանավորվածությունը և Ստեփանակերտի մատույցներում կիրառել հրաձգային զինատեսակներ: Շահագրգիռ կողմերի ներգրավմամբ կոնկրետ քայլեր են ձեռնարկվում՝ իրավիճակը հանգուցալուծելու նպատակով: Հորդորում ենք չտրվել խուճապային տրամադրություններ տարածող գրառումներին և հետևել միայն պաշտոնական լրահոսին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշվում է գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։

Սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններից հետո սեպտեմբերի 20-ին հրադադարի պայմանավորվածություն էր ձեռք բերվել։ Արցախում սեպտեմբերի 20-ի ժամը 21:30-ի դրությամբ կա առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր: Քաղաքացիական բնակչության շրջանում վիրավորների թիվը գերազանցում է 40-ը, որից 13-ը երեխաներ են: Հաստատվել է 10 քաղաքացիական զոհ, որից 5-ը՝ երեխա։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում