Ստեփանակերտում հրաձգային զինատեսակներից կրակոցներ են լսվել. ԼՂ բնակիչ

1 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ստեփանակերտում քիչ առաջ լսելի էին հրաձգային զինատեսակներից կրակոցներ։

Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց Ստեփանակերտի բնակչուհի, լրագրող Տաթևիկ Աղաջանյանը՝ հավելելով, որ այս պահին կրակոցները դադարել են։

Այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն:

Հայերեն English Español Русский