Արցախ

Արցախի քաղպաշտպանության շտաբը քայլեր է ձեռնարկում տարհանվածներին կացության պայմաններով և սննդով ապահովելու ուղղությամբ

1 րոպեի ընթերցում

Արցախի քաղպաշտպանության շտաբը քայլեր է ձեռնարկում տարհանվածներին կացության պայմաններով և սննդով ապահովելու ուղղությամբ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության քաղաքացիական պաշտպանության շտաբը քայլեր է ձեռնարկում ռազմական ագրեսիայի հետևանքով ադրբեջանական զինուժի վերահսկողության տակ անցած համայնքներից մի քանի հազարի հասնող տարհանված բնակիչներին կացության պայմաններով և սննդով ապահովելու ուղղությամբ: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ Արցախի տեղեկատվական շտաբից։

«Առաջնային օգնություն է ցուցաբերվում առավել խոցելի խմբերին և Ստեփանակերտում հանգրվանելու հնարավորություն չունեցող քաղաքացիներին:

Հարցերի և խնդիրների դեպքում խնդրում ենք դիմել կառավարության շենք կամ զանգահարել (047) 96 19 06 հեռախոսահամարով»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում