Ի՞նչ վիճակ է այս պահին Ստեփանակերտում․ մանրամասներ է ներկայացնում բնակիչը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հրետակոծությունն ու հրաձգությունը Ստեփանակերտի շրջակայքում դադարել են։ Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց լրագրող, Ստեփանակերտի բնակչուհի Գայանե Գևորգյանը՝ հավելելով, որ ժամը 13։00-ից հետո հրետակոծություն կամ հրաձգություն լսելի չէ։

«Մարդիկ առայժմ վարանում են դուրս գալ ապաստարաններից, միայն մի մասն է ուղղակի դրսում կանգնել, այսպես ասած՝ մաքուր օդ շնչելու համար»,-հավելեց Գևորգյանը։

Նա պատմեց նաև, որ սեպտեմբերի 19-ի երեկոյան իրենց տան հարակից տարածքում արկ է ընկել, և, բարեբախտաբար, կարողացել են փրկվել։ Վնասվել է միայն տունը, որից հետո երեխաների հետ պատսպարվել են համեմատաբար ապահով մեկ այլ առանձնատան նկուղում։

Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում սկսել է լայնածավալ ռազմական գործողություններ։ Բազմաթիվ ավերածություններից ու մարդկային կորուստներից հետո Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջնորդությամբ պայմանավորվածություն է ձեռք բերվել սեպտեմբերի 20-ի ժամը 13:00-ից ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման մասին։ Արցախի նախագահի աշխատակազմը նաև տեղեկացրել էր, որ ԼՂ և Ադրբեջանի իշխանությունների ներկայացուցիչների միջև հանդիպում է ծրագրված սեպտեմբերի 21-ին Եվլախում։

Հայերեն English Русский

Երևանում կայացավ Արքայազն Թալալի անվան մրցանակաբաշխությունը՝ 1 միլիոն դոլար մրցանակային ֆոնդով

ԱՄՆ-ում մահացել է Վենեսուելայի նախագահին առնչվող քրեական գործը քննող դատավորը

Եվրամիությունը հրաժարվել է Կանադային ԵՄ ասոցացված անդամի կարգավիճակ շնորհելու գաղափարից. լրատվամիջոց

Հայաստանը կարևորում է կայուն զարգացման 2030 օրակարգը՝ համոզված լինելով, որ այսօրվա առաջընթացը պետք է ուղեկցվի ապագա սերունդների հանդեպ պատասխանատվությամբ. Նիկոլ Փաշինյան

Ուկրաինան Մեծ Բրիտանիայից լրացուցիչ աջակցություն կստանա. Վոլոդիմիր Զելենսկին մանրամասներ է հայտնել

Ծանրորդ Գառնիկ Չոլաքյանը ընդհանուր հաշվարկում 18-րդն է

Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվածների թիվը հասել է 68-ի

Փլուզում՝ Երևանի Օտյան փողոցում. դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ ծառայողներ

ԱԳՄԱ նախարարն ընդդիմությանը կոչ է արել աջակցել Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելուն

Պետք է արագացնենք գործողությունները՝ Մոնրեալի հռչակագրով համատեղ սահմանված նպատակներին հասնելու համար. Սարի Մուլտալա