Քաղաքականություն

Պեսկովը հայտնել է Պուտինի և Փաշինյանի հեռախոսազրույցի նախապատրաստման մասին

1 րոպեի ընթերցում

Պեսկովը հայտնել է Պուտինի և Փաշինյանի հեռախոսազրույցի նախապատրաստման մասին

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մոսկվան համաձայնեցնում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցի ժամկետները։ Իսկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ շփումներ չեն նախապատրաստվում, սակայն անհրաժեշտության դեպքում Պուտինը նաև Ալիևի հետ հեռախոսազրույց կունենա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Մենք սպասում ենք նախագահ Պուտինի և վարչապետ Փաշինյանի միջև հեռախոսազրույցի ժամկետների համաձայնեցմանը։ Հենց այդ զրույցը կայանա, մենք ձեզ կտեղեկացնենք», - Պեսկովի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։

Պատասխանելով հարցին՝ արդյոք նման հեռախոսազրույց է նախապատրաստվում նաև Ադրբեջանի նախագահի հետ, Կրեմլի ներկայացուցիչն ասել է՝ «դեռ ոչ»։

«Աշխատանքային մակարդակով շփումները շարունակվում են, անհրաժեշտության դեպքում նման զրույց, իհարկե, կարող է լինել»,- հավելել է նա։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում