ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը Լեռնային Ղարաբաղում տարհանել է ավելի քան 2 հազար խաղաղ բնակչի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունից։
«Ռուսական խաղաղապահ զորակազմի կողմից շարունակվում է Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության տարհանումն ավելի վտանգավոր շրջաններից և տուժածներին բուժօգնության տրամադրումը։ Ընդհանուր տարհանվել են ավելի քան 2 հազար խաղաղ բնակիչ, որից 1049-ը երեխաներ են»,- հայտնել են ՊՆ-ից՝ ընդգծելով, որ բոլոր տարհանվածներին տրամադրվել են բնակության ժամանակավոր վայրեր, ուտելիք։
Բացի այդ, ՊՆ-ից տեղեկացրել են, որ բժիշկներն ու բուժանձնակազմն օգնություն է տրամադրում վիրավորում ստացած անձանց։