Արցախ

Պաշտոնական Ստեփանակերտն իրավիճակի հանգուցալուծման ուղղությամբ աշխատանքներ է տանում միջազգային կազմակերպությունների հետ

1 րոպեի ընթերցում

Պաշտոնական Ստեփանակերտն իրավիճակի հանգուցալուծման ուղղությամբ աշխատանքներ է տանում միջազգային կազմակերպությունների հետ

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ադրբեջանի հերթական լայնածավալ ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակի հանգուցալուծման ուղղությամբ պաշտոնական Ստեփանակերտը աշխատանքներ է տանում տարբեր երկրների և միջազգային կազմակերպությունների հետ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել Արցախի տեղեկատվական շտաբը։

Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տարածած հաղորդագրության մեջ էլ նշվում է, որ Արցախի խաղաղ բնակավայրերը շարունակում են մնալ ադրբեջանական զինուժի ուղիղ թիրախում․

«Շուրջ մեկ ժամ է ադրբեջանական օդուժի և հրթիռահրետանային հարվածները Ստեփանակերտի և հանրապետության շրջանների ուղղությամբ չեն դադարում։

Տուժածների մասին տվյալներ կհաղորդվեն ավելի ուշ»։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում