Արցախ

Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով ԼՂ-ում խաղաղ բնակիչների շրջանում զոհերի թիվը հասել է 7-ի

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով ԼՂ-ում խաղաղ բնակիչների շրջանում զոհերի թիվը հասել է 7-ի

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով խաղաղ բնակչության շրջանում զոհերի թիվը հասել է 7-ի։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։

«Ժամը 03:00-ի դրությամբ, Արցախի մարդու իրավունքների գրասենյակ ստացված տեղեկատվության համաձայն, խաղաղ բնակչության շրջանում զոհերի թիվը հասել է 7-ի՝ 3 կին, 2 երեխա և 2 տղամարդ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ X-ի իր միկրոբլոգում գրել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։

ժամը 20:00-ի դրությամբ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհերի թիվը 25 էր, որից 2-ը՝ քաղաքացիական անձինք։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում