Ասկերանում մոր և 4 երեխաների զոհվելու մասին լուրը իրականությանը չի համապատասխանում. Արցախի ԱՆ
1 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը հերքում է համացանցում շրջանառվող լուրը, թե Ասկերանում մայրը իր 4 երեխաների հետ զոհվել է:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Արցախի առողջապահության նախարարությունն այս մասին հաղորդագրություն է տարածել։
«Համացանցում շրջանառվող լուրը, թե Ասկերանում մայրը իր 4 երեխաների հետ զոհվել է, իրականությանը չի համապատասխանում»,- ասված է հաղորդագրության մեջ։