Արցախ

Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով ԼՂ-ում զոհերի թիվը հասել է 27-ի, վիրավորների թիվը գերազանցում է 200-ը

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով ԼՂ-ում զոհերի թիվը հասել է 27-ի, վիրավորների թիվը գերազանցում է 200-ը

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստեփանակերտի դիահերձարանից Արցախի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ստացած տեղեկատվության համաձայն՝ Ադրբեջանի կողմից շարունակվող լայնամասշտաբ ահաբեկչության հետևանքով ժամը 22։30-ի դրությամբ զոհերի թիվը հասել է 27-ի, այդ թվում՝ 2 խաղաղ բնակիչ։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը՝ հավելելով որ վիրավորների թիվն այս պահին գերազանցում է 200-ը։

Նա նշել է, որ թվերը չեն ներառում Ասկերանի և Մարտունու բուժհիմնարկները, քանի որ նրանց հետ դեռ չի հաջողվել կապ հաստատել։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում