Արցախ

Լեռնային Ղարաբաղում շուրջ 4000 մարդ է տարհանվել. Արտակ Բեգլարյանը տվյալներ է ներկայացրել

1 րոպեի ընթերցում

Լեռնային Ղարաբաղում շուրջ 4000 մարդ է տարհանվել. Արտակ Բեգլարյանը տվյալներ է ներկայացրել

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Լեռնային Ղարաբաղում շուրջ 4000 մարդ է տարհանվել Ադրբեջանի կողմից իրականացվող լայնածավալ հարձակման հետևանքով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նման ոչ պաշտոնական տվյալներ է ներկայացրել Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։

«Իմ մոտավոր և ոչ պաշտոնական գնահատականը ցույց է գալիս, որ Ադրբեջանի ցեղասպանական ագրեսիայի պատճառով իրենց համայնքներից տարհանվել է շուրջ 4000 արցախցի։ Վեց համայնքներից մարդկանց տարհանել են ամբողջովին, այլ համայնքներից՝ մասամբ։ Այս թիվն աճում է», - գրել է Բեգլարյանը X սոցիալական ցանցի միկրոբլոգում։

Արցախի առողջապահության նախարարությունը հայտնել է որ դատաբժշկական բյուրոյի տվյալներով՝ ժամը 20:00-ի դրությամբ զոհերի թիվը 25 է, որից 2-ը՝ քաղաքացիական։ Արցախի բուժհաստատություններից ստացված վերջին տվյալների համաձայն՝ ժամը 21:00-ի դրությամբ ադրբեջանական հարձակման հետևանքով կա 138 վիրավոր, նրանցից 29-ը քաղաքացիական անձինք են։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում