Արցախ

Լեռնային Ղարաբաղում վիրավորների թիվը հասել է 138-ի, 25 մարդ զոհվել է

1 րոպեի ընթերցում

Լեռնային Ղարաբաղում վիրավորների թիվը հասել է 138-ի, 25 մարդ զոհվել է

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախի բուժհաստատություններից ստացված վերջին տվյալների համաձայն՝ ժամը 21:00-ի դրությամբ ադրբեջանական հարձակման հետևանքով կա 138 վիրավոր, նրանցից 29-ը քաղաքացիական անձինք են։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, տվյալները հայտնել է Արցախի մարդու իրավունքների պաշտպանը։

Մասնավորապես, Ստեփանակերտի բժշկական կենտրոնում կա 112 վիրավոր, մանկական հիվանդանոցում՝ 11, Մարտակերտի տարածքային հիվանդանոցում՝ 15։

«Այս պահի դրությամբ հնարավոր չի եղել կապ հաստատել Ասկերանի և Մարտունիի բուժհաստատությունների հետ»,- հայտնել է Արցախի ՄԻՊ-ը։

Արցախի առողջապահության նախարարությունը հայտնել է նաև, որ դատաբժշկական բյուրոյի տվյալներով՝ ժամը 20:00-ի դրությամբ զոհերի թիվը 25 է, որից 2-ը՝ քաղաքացիական։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում