Քաղաքականություն

ՌԴ դեսպանատան մոտ ակցիայի մասնակիցները որոշել են շենքի ելումուտն արգելափակված պահել մինչև չկատարվեն իրենց պահանջները

1 րոպեի ընթերցում

ՌԴ դեսպանատան մոտ ակցիայի մասնակիցները որոշել են շենքի ելումուտն արգելափակված պահել մինչև չկատարվեն իրենց պահանջները

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ՌԴ դեսպանատան առջև շարունակվում է հարյուրավոր քաղաքացիների բողոքի ակցիան` պահանջով, որ Ռուսաստանի կողմից ակտիվ միջոցներ ձեռնարկվեն ԼՂ-ում ադրբեջանական լայնածածավալ ռազմական ագրեսիան դադարեցնելու համար:

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ բողոքի ակցիայի մասնակիցները բաժանվելով երկու խմբի արգելափակել են ՌԴ դեսպանատան շենքի մուտքերը՝ որոշելով մինչև լուսաբաց մնալ տեղում՝ քանի դեռ չեն կատարվել իրենց պահանջները:

Դեսպանատան ելումուտն արգելափակելով, ինչպես հայտարարել են ակցիայի մասնակիցները, ցանկանում են ուշադրություն հրավիրել իրենց պահանջի վրա:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում