Լարված իրավիճակ՝ Հանրապետության հրապարակում 

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանի Հանրապետության հրապարակում սեպտեմբերի 19-ին ակցիայի մասնակիցների և իրավապահների միջև տեղի է ունեցել ընդհարում։

Հրապարակում ի սկզբանե հավաքվել էին արցախցի ուսանողներ, որոնց հետագայում միացել էին բազմաթիվ քաղաքացիներ՝ բարձրաձայնելով Արցախի ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող ցեղասպանական գործողությունների մասին իրենց տագնապը՝ կոչ անելով երկրի ղեկավարությանը միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի սանձազերծված ագրեսիան դադարեցնելու և արցախահայության փրկության համար:

Ակցիայի ընթացքում կառավարության շենքի մուտքի մոտ պատ կազմած ոստիկանների ցուցարարների միջև մի քանի անգամ հրմշտոց էր սկսվել, որի հետևանքով մեկ քաղաքացի մարմնական վնասվածքներ էր ստացել:

Ավելի բուռն ընդհարման պատճառ են հանդիսացել որոշ քաղաքացիների սադրիչ գործողությունները։ Իրավապահները, նախնական տեղեկությամբ, կիրառել են հատուկ միջոցներ, լսվել են պայթյունների ձայներ։

Հայերեն Русский

Փաշինյանն ու Էրդողանը ընդգծել են կարգավորման գործընթացն առաջմղելու կարևորությունը և հարաբերություններին նոր ազդակ հաղորդելու պատրաստակամությունը

Սիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածք

Արարատ Միրզոյանը և Ապոստոլոս Ցիցիկոստասը քննարկել են փոխշահավետ և գործնական համագործակցության հարցեր

ՄԱԿ ԳԱ 81-րդ նստաշրջանում Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ղազախ գործընկերոջ հետ

ՀԷՑ-ի բաշխման ցանցի արդիականացմանն ուղղված ներդրումային ծրագրերի իրականացումը շարունակվում է

Նիկոլ Փաշինյանը և Նիկուշոր Դանը քննարկել են Հայաստան-Ռումինիա համագործակցության հետագա քայլերը

ՀՀ վարչապետը Նյու Յորքում հանդիպել է «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակի գլխավոր քարտուղարի հետ

Սլովենական մրցավարական անձնակազմը կսպասարկի Հայաստան-Լատվիա հանդիպումը

Շախմատի տղամարդկանց թիմը ոչ-ոքի է ավարտել մրցախաղը ԱՄՆ-ի հետ. Արոնյանը չի մասնակցել այս տուրին

Նյու Յորքում մեկնարկել է Փաշինյան-Էրդողան հանդիպումը