Արցախ

Արցախի ԲԿ-ում այս պահին գտնվում է 80 վիրավոր. արձանագրվել է մահվան 5 դեպք

1 րոպեի ընթերցում

Արցախի ԲԿ-ում այս պահին գտնվում է 80 վիրավոր. արձանագրվել է մահվան 5 դեպք

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի կողմից սկսած լայնածավալ ռազմական գործողությունների հետևանքով Արցախի «Հանրապետական բժշկական կենտրոն»-ում գտնվում է 80 վիրավոր, նախնական տվյալներով ՝15-ը քաղաքացիական անձիք են։ Արձանագրվել է մահվան 5 դեպք:

«Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության տարածած հաղորդագրությունից:

«Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության նկատմամբ լայնամասշտաբ ռազմական գործողությունների հետևանքով կան զոհեր և վիրավորներ, այդ թվում՝ կանայք, տարեցներ և երեխաներ:

Այս պահի դրությամբ Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում գտնվում է 80 վիրավոր, որից նախնական տվյալներով 15-ը քաղաքացիական անձիք են։ Ցավոք արձանագրվել է մահվան 5 դեպք։

Տեղեկացնում ենք, որ բժիշկների կողմից կատարվում է բոլոր հնարավոր բժշկական միջամտությունները` ծանր վիրավորների կյանքը փրկելու համար»,- նշված է հաղորդագրության մեջ:

Կարդացեք հոդվածը` EnglishفارسیFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում