Արցախ

Ստեփանակերտի բնակչուհին մանրամասներ է ներկայացրել տեղում տիրող իրավիճակից

1 րոպեի ընթերցում

Ստեփանակերտի բնակչուհին մանրամասներ է ներկայացրել տեղում տիրող իրավիճակից

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։Ստեփանակերտի բնակիչները ժամը 16:25-ի դրությամբ շարունակվող հրետակոծության պատճառով դեռևս պատսպարված են մնում ապաստարաններում:

Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց լրագրող, Ստեփանակերտի բնակչուհի Գայանե Գևորգյանը:

Նրա խոսքով՝ հրետակոծությունը սկսվելու պահին երեխաների մի մասը դպրոցում, մի մասն էլ ճանապարհին են եղել, իսկ իրենք աշխատավայրում և նույնիսկ չեն կարողացել գնալ երեխաների հետևից:

«Հենց աշխատավայրից դուրս եկա՝ սկսվեց: Ամեն մեկս, ով որտեղ կարողացել է, պատսպարվել է: Կապ չկա, չենք կարողանում զանգահարել միմյանց: Սպասում ենք հրետակոծության ավարտին, որպեսզի կարողանանք գնալ երեխաների հետևից»,-մանրամասնեց մեր զրուցակիցը:

Կարդացեք հոդվածը` EspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում