Արցախ

Ադրբեջանի ԶՈՒ-ն ձեռնարկում են նաև դիրքային առաջխաղացման փորձեր. Արցախի ՊԲ-ն ձեռնարկում է պաշտպանողական բնույթի միջոցառումներ

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանի ԶՈՒ-ն ձեռնարկում են նաև դիրքային առաջխաղացման փորձեր. Արցախի ՊԲ-ն ձեռնարկում է պաշտպանողական բնույթի միջոցառումներ

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները շարունակում են տարբեր զինատեսակներից կրակը շփման գծի երկայնքով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է Արցախի ՊԲ-ն:

«Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները ձեռնարկում են նաև դիրքային առաջխաղացման փորձեր։ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը ձեռնարկում է պաշտպանողական բնույթի միջոցառումներ։

Այս ամենին զուգահեռ, ադրբեջանական քարոզչամեքենան կիրառում է լայնածավալ տեղեկատվական-հոգեբանական ներազդման միջոցառումներ։ Կոչ ենք անում հայկական լրատվամիջոցներին, ֆեյսբուքյան օգտատերերին, չճշտված տեղեկություններ չհրապարակել և հետևել միայն պաշտոնական աղբյուրներին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում