Ադրբեջանի կողմից իրականացվող ռազմական ագրեսիայի հետևանքով Ստեփանակերտի հիվանդանոց է տեղափոխվել 6-7 երեխա
1 րոպեի ընթերցում
![Ադրբեջանի կողմից իրականացվող ռազմական ագրեսիայի հետևանքով Ստեփանակերտի հիվանդանոց է տեղափոխվել 6-7 երեխա](http://armenpress.am/resized/480/static/news/b/2023/09/1119881.jpg)
ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի կողմից իրականացվող ռազմական ագրեսիայի հետևանքով Ստեփանակերտի «Արևիկ» մանկական հիվանդանոց է տեղափոխվել 6-7 երեխա։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս տեղեկությունը հաստատեցին «Արևիկ» բուժմիավորումից։
Նրանց վիճակի վերաբերյալ, սակայն, հիվանդանոցից որևէ մանրամասներ չհաղորդեցին, նշելով, որ դրա վերաբերյալ ավելի ուշ տեղեկություն կփոխանցեն։
Սեպտեմբերի 19-ին Արցախի Պաշտպանության բանակը տեղեկացրել է, որ Ադրբեջանն Ասկերանի ուղղությամբ ականանետ է կիրառել, Ժամը 13։20-ի սահմաններում ԼՂբնակիչներից տեղեկություններ են ստացվել, որ գնդակոծության ձայներ են լսվում նաև Ստեփանակերտում։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը նույնպես հաղորդագրություն է տարածել այդ մասին՝ փաստացի չթաքցնելով ԼՂ տարածքում ռազմական գործողություն իրականացնելու փաստը: