Ադրբեջանը փորձում է առաջանալ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության խորքը․ Արցախի զորքերը համառ դիմադրում են․ ՊԲ
1 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 19-ին` ժամը 13։00-ի սահմաններում իրականացնելով հրթիռահրետանային նախապատրաստություն փորձում է առաջանալ Լեռնային Ղարաբաղի ՊԲ պաշտպանության խորքը։ «Յուրային զորքերը ցուցաբերում են համառ դիմադրություն»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայտնում է ԱՀ ՊՆ-ն՝ տեղեկացնելով, որ պարբերաբար հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ։