Սա ցեղասպանություն է, ուրիշ ոչինչ. Արցախի ՄԻՊ-ը՝ Բաքվի կողմից իրականացվող ռազմական գործողության մասին
1 րոպեի ընթերցում
![Սա ցեղասպանություն է, ուրիշ ոչինչ. Արցախի ՄԻՊ-ը՝ Բաքվի կողմից իրականացվող ռազմական գործողության մասին](http://armenpress.am/resized/480/static/news/b/2023/09/1119870.jpg)
ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ադրբեջանը լայնածավալ հարձակում է նախաձեռնել Արցախի դեմ, թիրախում է նաև քաղաքացիական համայնքների շրջակայքը, այդ թվում՝ Ստեփանակերտը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին X-ի («Թվիթեր») իր միկրոբլոգում գրել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։
19.09.2023 Azerbaijan has initiated a large-scale attack against Artsakh/Nagorno Karabakh, the surroundings of civilian communities, including Stepanakert are also targeted.
!!! This is genocide, nothing else.
And the mediators promise us rights and security within Azerbaijan.
— Gegham Stepanyan #StopArtsakhBlockade (@Gegham_Artsakh) September 19, 2023
«Սա ցեղասպանություն է, ուրիշ ոչինչ։ Իսկ միջնորդները մեզ իրավունք ու անվտանգություն են խոստանում Ադրբեջանի կազմում»,-գրել է Ստեփանյանը։