ՊԱՇՏՈՆԱԿԱՆ․ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղին հասցնում է հրթիռահրետանային հարվածներ
1 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ադրբեջանական զինուժը սեպտեմբերի 19֊ ին` ժամը 13։00֊ի սահմաններում, Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ պարբերաբար հանդես կգա լրացուցիչ հաղորդագրություններով։