Արցախ

Պայթյուններ Ստեփանակերտում, ծանր հրետանու կիրառում․ Ալիևն իրագործում է ցեղասպանության արյունալի փուլը. Բեգլարյան

1 րոպեի ընթերցում

Պայթյուններ Ստեփանակերտում, ծանր հրետանու կիրառում․ Ալիևն իրագործում է ցեղասպանության արյունալի փուլը. Բեգլարյան

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Լեռնային Ղարաբաղի տարածքում պայթյուններով ու ծանր հրետանու կիրառմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն սկսել է Արցախի ժողովրդի նկատմամբ ցեղասպան քաղաքականության արյունալի փուլի իրագործումը։ Արցախի Պետնախարարի նախկին խորհրդական Արտակ Բեգլարյանը՝ «X»-ում (նախկին Թվիթեր) կատարած իր գրառմամբ նման գնահատական է տվել սեպտեմբերի 19-ին ԼՂ-ում Ադրբեջանի կողմից սկսված ռազմական գործողություններին։

«Ալիևի ցեղասպան ռեժիմն սկսել է Արցախի ժողովրդի ցեղասպանության արյունալի փուլը՝ սովամահության երկարատև փուլից հետո։ Ռուսաստան, ԱՄՆ, ԵՄ, սրա՞նք են իրավունքների և անվտանգության ձեր երաշխիքները»,- գրում է Բեգլարյանը։

Նա տեղեկացնում է, որ պայթյուններ են Ստեփանակերտում, Ադրբեջանն օգտագործում է ծանր հրետանի Արցախի որոշ ուղղություններով, սակայն տարբեր վայրերից լրացուցիչ տեղեկություններ դեռ հայտնի չեն։

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում