Շարունակում ենք հետևել իրավիճակին՝ ի շահ այս տարածաշրջանում խաղաղության. ԵՄ դեսպան Մարագոս

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունը շարունակում է հետևել իրավիճակին՝ ի շահ Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության ապահովման և բոլոր քաղաքացիների:

«Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ այս մասին ընդգծեց Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը:

Անդրադառնալով դիտարկմանը, որ թեև Լաչինի միջանցքով և Աղդամով Արցախ է հասել հումանիտար բեռ, սակայն Ադրբեջանը թույլ չի տալիս Լաչինի միջանցքի լիակատար վերագործարկումը՝ դեսպանը կարևորեց բնակչությանը մարդասիրական աջակցության տրամադրման համաձայնությունը, դրա իրականացումը, ԵՄ-ն աջակցում է դրան:

«Տարածվել է Պիտեր Ստանոյի հայտարարությունը: Մենք շարունակում ենք հետևել իրավիճակին՝ ի շահ այս տարածաշրջանում խաղաղության ապահովման և տարածաշրջանում ապրող բոլոր քաղաքացիների»,-ասաց դեսպանը:

Մարագոսը հավելեց, որ ինքը Հայաստանում է՝ աջակցելու Հայաստանի և ԵՄ-ի միջև հարաբերություններին և ՀՀ կառավարության բոլոր ջանքերին, երբ խոսքը քննարկումների, բարեփոխումների գործընթացի մասին է՝ ապահովելով, որ ամբողջ տարածաշրջանն ապրի խաղաղության մեջ:

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն սեպտեմբերի 18-ին Լաչինի միջանցքով և Աղդամի ճանապարհով ալյուր և բժշկական կարևոր պարագաներ է հասցրել Լեռնային Ղարաբաղում կարիքի մեջ գտնվող անձանց։

Հայերեն العربية English Español Русский

Ալբանիայում ցուցարարները ոստիկանների ուղղությամբ «Մոլոտովի կոկտեյլներ» են նետել. բողոքի ցույցերը շարունակվում են

Ռոբերտ Աբիսողոմոնյանը COP17-ում ընդգծել է կրթության, պարենային անվտանգության և կենսաբազմազանության օրակարգերի կապերի ամրապնդման կարևորությունը

Ուկրաինայում պատերազմի ավարտը Թրամփի առաջնահերթություններից է. Ռուբիո

Ադրբեջանը Թուրքիայում բնակվող յոթ անձի նկատմամբ հետախուզում է հայտարարել իշխանությունը բռնի զավթելու կոչերի մեղադրանքով

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր

Լավրովը հեռանկարային է համարել Իրանի հետ համագործակցությունը՝ «3+3» ձևաչափի առաջմղման հարցում

Աստրիդ Շոմեյքերը երկրներին կոչ է արել կրճատել բնությանը վնասող սուբսիդիաները

Հանքարդյունաբերությունը Հայաստանում. ի՞նչ է նշմարվում ապագայում

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու ՊՀԾ գործադիր տնօրենի տեղակալը քննարկել են Հայաստանում ծրագրերի շարունակականության ապահովման հարցերը

«Հայանտառ» ՊՈԱԿ-ն իր գործընկերների հետ COP17-ին ներկայացել է արտադրանքի հետաքրքիր տեսականիով և խորհրդանշական նվերներով