Ադրբեջանական զինուժը Ասկերանի շրջանում խախտել է հրադադարը` կիրառելով ականանետ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սեպտեմբերի 19֊ ին` ժամը 11։10֊ի սահմաններում ադրբեջանական զինուժը Ասկերանի շրջանում խախտել է հրադադարը` կիրառելով ականանետ։
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Արցախի ՊՆ տարածած հաղորդագրությունից, հրադադարի խախտման հետևանքով հայկական կողմում տուժածներ չկան։