Արցախի նախագահի հրամանով Արթուր Հարությունյանը նշանակվել է պետական նախարար
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին ստորագրել է հրամանագիր Արթուր Իվանի Հարությունյանին պետական նախարար նշանակելու մասին:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Արցախի նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում, համաձայն որի՝ պետական նախարարը համակարգելու է հետևյալ նախարարների գործունեությունը՝
առողջապահության նախարար.
արդարադատության նախարար.
գյուղատնտեսության նախարար.
կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար.
սոցիալական զարգացման և միգրացիայի նախարար.
տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար.
քաղաքաշինության նախարար.
ֆինանսների և էկոնոմիկայինախարար:
Ավելի վաղ Արցախի Հանրապետության ազգային ժողովից հատնել էին, որ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը ստորագրել է արձանագրություն՝ Ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի, «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության ղեկավարի՝ Արթուր Իվանի Հարությունյանի պատգամավորական լիազորությունների դադարման մասին:
Արձանագրությունն ուղարկվել է Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողով: