Արցախ

Դադարեցվել են Արցախի ԱԺ «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանի պատգամավորական լիազորությունները

1 րոպեի ընթերցում

Դադարեցվել են Արցախի ԱԺ  «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանի պատգամավորական լիազորությունները

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Արցախի Հանրապետության օրենքի 138-րդ հոդվածի 2-րդ մասի 2 կետը՝ Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը սեպտեմբերի 18-ին ստորագրել է արձանագրություն՝ Ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի, «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության ղեկավարի՝ Արթուր Իվանի Հարությունյանի պատգամավորական լիազորությունների դադարման մասին:

Այս մասին տեղեկացնում են Արցախի Ազգային ժողովի մամուլի ծառայությունից՝ հավելելով, որ արձանագրությունն ուղարկվել է Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողով: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված:

Ավելի վաղ՝ սեպտեմբերի 11-ին, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը հանդես էր եկել Արթուր Իվանի Հարությունյանի հրաժարականի մասին հայտարարությամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում