Արցախ

Ադրբեջանի ԶՈՒ-ն խախտել է հրադադարը, հայկական կողմն ունի մեկ վիրավոր. Բաքուն նաև ապատեղեկատվություն է տարածել. Արցախի ՊՆ

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանի ԶՈՒ-ն խախտել է հրադադարը, հայկական կողմն ունի մեկ վիրավոր. Բաքուն նաև ապատեղեկատվություն է տարածել. Արցախի ՊՆ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանական զինուժը սեպտեմբերի 17֊ ի ժամը 18։20֊ի սահմաններում Մարտակերտի շրջանում խախտել է հրադադարը՝ կիրառելով հրաձգային զենք և ԶՈւ 23֊2 կայանք։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունից, հրադադարի խախտման հետևանքով հայկական կողմում կա մեկ վիրավոր։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում։

Ըստ աղբյուրի՝ միջադեպի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։

«Միևնույն ժամանակ, Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 17֊ին` ժամը 17։45-ի սահմաններում կրակ են բացել Մարտակերտի շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, ապատեղեկատվություն է և սեփական ստորաբաժանումների կողմից հրադադարի խախտման դեպքը հիմնավորելու փորձ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում