Արցախ

Աշխատանքներ են տարվում ԼՂ-ի և Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցիչների հանդիպումը կազմակերպելու ուղղությամբ

1 րոպեի ընթերցում

Աշխատանքներ են տարվում ԼՂ-ի և Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցիչների հանդիպումը կազմակերպելու ուղղությամբ

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի տեղեկատվական շտաբը հաղորդագրություն է տարածել, որի մեջ նշվում է, որ աշխատանքներ են տարվում Արցախի և Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցիչների հանդիպումը կազմակերպելու ուղղությամբ:

«Միջնորդներն աշխատանք են տանում Արցախի և Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցիչների հանդիպում կազմակերպելու ուղղությամբ՝ հանրապետությունում լարված հումանիտար և անվտանգային իրավիճակը թոթափելու նպատակով»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է հաղորդագրության մեջ:

Նույն հաղորդագրության մեջ նաև տեղեկացվում է, որ Արցախի Հանրապետության իշխանությունները համաձայնություն են տվել Լաչինի միջանցքով և Աղդամի ճանապարհով Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մեքենաներով համաժամանակյա հումանիտար բեռնափոխադրումներ իրականացնելու առաջարկին։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում