Արցախ

Ադրբեջանի տարածած հաղորդագրությունն ապատեղեկատվություն է. Արցախի ՊՆ

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանի տարածած հաղորդագրությունն ապատեղեկատվություն է. Արցախի ՊՆ

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվությունն է տարածել: «Արմենպրես»-ն այդ մասին տեղեկանում է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունից:

«Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները ժամը 00։50-ի սահմաններում կրակ են բացել Ասկերանի շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, իսկ սեպտեմբերի 17-ին ժամը 00:55- 03։00-ն ընկած ժամանակահատվածում ամրաշինական աշխատանքներ են կատարել Ասկերանի շրջանում և Քարվաճառի ուղղությամբ, որոնք իբր թե կասեցվել են ադրբեջանական ստորաբաժանումների գործողությունների արդյունքում, հերթական ապատեղեկատվությունն է»,- ասված է Արցախի ՊՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում