Արցախ

ՊԲ-ն անդրադարձել է ԼՂ-ում նկատվող խուճապային տրամադրություններին՝ կապված ադրբեջանական զորքերի տեղաշարժերի հետ

1 րոպեի ընթերցում

ՊԲ-ն անդրադարձել է ԼՂ-ում նկատվող խուճապային տրամադրություններին՝ կապված ադրբեջանական զորքերի տեղաշարժերի հետ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կապված Ադրբեջանի ԶՈւ կողմից իրականացվող տեղաշարժերի և կուտակումների հետ` Արցախի Հանրապետության բնակչության շրջանում նկատվում են որոշակի տագնապային տրամադրություններ։

Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը։

Արցախի պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ իրականացնում է իրավիճակի շուրջօրյա մշտադիտարկում և որևէ էական զարգացման դեպքում անհապաղ իրազեկում է հանրությանը։

«Ներկայումս ձևավորված իրավիճակում չստուգված տեղեկությունների տարածումը որևէ կերպ չի նպաստում մեր երկրի պաշտպանունակությանը։ Անհրաժեշտ է նաև նկատի ունենալ, որ խուճապային տրամադրությունների ձևավորման հարցում նախևառաջ շահագրգռված են թշնամական հատուկ ծառայությունները։ Հորդորում ենք հետևել պաշտոնական լրահոսին»,- ասված է հաղորդագրության մեջ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում