Հասարակական

Հայաստանի ԶՈւ-ն ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չի բացել. ՀՀ ՊՆ

1 րոպեի ընթերցում

Հայաստանի ԶՈւ-ն ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չի բացել. ՀՀ ՊՆ

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի ՊՆ-ն հերթական ապատեղեկատվությունն է տարածել: «Արմենպրես»-ն այդ մասին տեղեկանում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունից:

«Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունն այն մասին, որ սեպտեմբերի 15-ին ժամը 21։15-ից մինչև 22։05-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության ԶՈՒ ստորաբաժանումներն իբր կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը»,- ասված է ՀՀ ՊՆ-ի հաղորդագրության մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում