Վահան Քերոբյանն ու Շարժայի օտարերկրյա ուղղակի ներդրումների ընկերության ղեկավարը քննարկել են համագործակցության հնարավորությունները
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ֆրանկֆուրտում անցկացվող Ներդրումների կառավարման ցուցահանդեսի շրջանակում ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայկական տաղավարում հանդիպել է Շարժայի օտարերկրյա ուղղակի ներդրումների ընկերության ղեկավար Մոհամմադ Ջումա Ալ Մուշարախի հետ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։
Քննարկվել են Հայաստանի և ԱՄԷ-ի միջև համագործակցության, արդյունաբերության եւ այլ ոլորտներում ներդրումների իրականացման հնարավորությունները։
Մոհամմադ Ջումա Ալ Մուշարախը նշել է, որ իրենք հատկապես հետաքրքրված են դեղագործության ոլորտով։