Հասարակական

ԱԱԾ-ն ստուգում է տեղեկատվությունը. Փաշինյանը՝ «Վագներ»-ի մարտիկների ՀՀ գալու հրապարակումների մասին

2 րոպեի ընթերցում

ԱԱԾ-ն ստուգում է տեղեկատվությունը. Փաշինյանը՝ «Վագներ»-ի մարտիկների ՀՀ գալու հրապարակումների մասին

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը ստուգում է «Վագներ»-ի՝ մեծ թվով մարտիկների Հայաստան գալու վերաբերյալ հրապարակումները:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանին՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի հարցին:

Պատգամավորը նշեց՝ տեղեկություններ են տարածվում, որ ՀՀ ԱԱԾ-ն «վագներականների» է փնտրում:

«ՀՀ իրավապահ մարմինները պարտավոր են արձագանքել մամուլում հայտնված հրապարակումներին: Ես, ինչքանով, որ տեղյակ եմ, նման հրապարակում է եղել տելեգրամյան ալիքներով: ԱԱԾ-ն իր իրավասության շրջանակներում ստուգում է հրապարակված տեղեկատվությունը: Այդտեղ էլ որևէ արտառոց բան չկա»,-ասաց նա:

Անդրադառնալով պատգամավորի հարցին, թե արդյոք մտավախություն ունի, որ ՌԴ-ն Հայաստանում կարող է հեղափոխություն անել՝ վարչապետը պատասխանեց, որ ՀՀ-ում հեղափոխություն կարող է անել միայն ՀՀ ժողովուրդը, և ՀՀ ժողովուրդն այդ հեղափոխությունն արդեն արել է:

«Տելեգրամ»-ի ալիքներում տեղեկություններ էին տարածվել, թե իբր ռուսական «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության մեծ քանակությամբ մարտիկներ Հայաստան են եկել և տեղական ուժերի աջակցությամբ պատրաստվում են հակակառավարական:

Կարդացեք հոդվածը` EnglishРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում