ԱԺ-ն վավերացրեց ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկությունների ավտոմատ փոխանակման համաձայնագիրը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խորհրդարանը վավերացրեց «Ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկությունների ավտոմատ փոխանակման մասին» իրավասու մարմինների բազմակողմ համաձայնագիրը, որը կարևոր դեր պետք է կատարի նաև փողերի լվացման դեմ պայքարում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը:

Համաձայնագիրը ստորագրվել է 2014 թվականի հոկտեմբերի 14-ին: Մինչև հիմա համաձայնագրին միացել են ավելի քան 110 երկրներ:

Մուրադյանը տեղեկացրեց, որ համաձայնագրի նպատակն է 1998-ի հունվարին Ստրասբուրգում ստորագրված Հարկային հարցերով փոխադարձ վարչական աջակցության մասին կոնվենցիայի հիման վրա տեղեկությունների ավտոմատ փոխանակման միջոցով միջազգային հարկային պարտավորությունների կատարման ապահովումը և Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության կողմից մշակված ավտոմատ փոխանակման ստանդարտների ներդրումը: «Համաձայնագիրը սահմանում է հարկային նպատակով օտարերկրյա ռեզիդենտների ֆինանսական հաշիվների մասին ավտոմատ փոխանակվող տեղեկությունների շրջանակը, դրանց ժամանակացույցն ու եղանակը»,-ասաց ՊԵԿ նախագահի տեղակալը:

Նա նշեց, որ հարկային մարմիններն արդեն իսկ փոխանակում են այդ տեղեկությունները, սակայն հարցումների հիման վրա: Համաձայնագիրը վավերացնելու պարագայում այն կիրականացվի ավտոմատ ձևով:

Տեղեկության փոխանակումը սկսելու համար անհրաժեշտ է, որ ՀՀ իրավասու մարմնի կողմից Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության գլոբալ ֆորումի քարտուղարությանը ներկայացվեն համաձայնագրի 7-րդ հոդվածով նախատեսված ծանուցումները, այդ թվում, թե որ երկրների իրավասու մարմինների հետ է համաձայնության եղել, որ տեղեկությունները փոխանակեն: Այդպիսի տեղեկության փոխանակումը հնարավոր է տվյալ երկրների իրավասու մարմիններից ևս նման համաձայնություն ստանալու պարագայում:

«ՀՀ-ի համար համաձայնագրին միանալը համարում ենք արդյունավետ: Այն կարևոր դեր է կատարում փողերի լվացման դեմ պայքարի, ապօրինի ճանապարհով ձեռք բերված ֆինանսական միջոցների շարժին հետևելու նպատակով միջազգային համագործակցությունը խթանելու համատեքստում և բնականաբար հարկային վարչարարության բարելավման առումով,-ասաց Մուրադյանը:

Համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը քվեարկությամբ ստացավ 96 կողմ, 2 ձեռնպահ ձայներ:

Հայերեն Русский

Հոկտեմբերի 1-ի միջոցառումների անոնս

Նկարչուհի, դիզայներ Աննա Հարությունյանը Միլանի նորաձևության շաբաթվա շրջանակում արժանացել է «Լավագույն հավաքածու» մրցանակին

Հայաստանի Կարմիր գրքում գրանցված Սպիտակագլուխ անգղը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի

Վառելիքի շրջանառության ոլորտը Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի ուշադրության կենտրոնում է. խոսնակ

Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկ. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում

ԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանք

ԵԱՏՄ-ն ակտիվորեն շարժվում է խելացի տրանսպորտային համակարգերի ներդրման ճանապարհով. ԵՏՀ նախարար

Մոլդովան հայտնել է, որ իր տարածքում ռուսական ԱԹՍ է պայթել

ԵՄ հանձնակատարը կայցելի Քիշնև՝ քննարկելու «Աճի ծրագիրը» և ԵՄ-ին Մոլդովայի տնտեսական ինտեգրման հարցերը. Moldpres

Բուլղարիան 36-րդ տեղն է զբաղեցրել Allianz-ի՝ համաշխարհային հարստության վարկանիշային աղյուսակում. BTA