Արցախ

Մասիս Մայիլյանը թողնում է Արցախի նախագահի գլխավոր խորհրդական-հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնը

1 րոպեի ընթերցում

Մասիս Մայիլյանը թողնում է Արցախի նախագահի գլխավոր խորհրդական-հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախի Հանրապետության նախագահի գլխավոր խորհրդական-հատուկ հանձնարարություններով դեսպան Մասիս Մայիլյանը հայտարարել է հրաժարականի մասին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Մայիլյանն այս մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։

«Այսօրվանից թողնում եմ Արցախի Հանրապետության նախագահի գլխավոր խորհրդականի-հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնը։

Արդյունավետ համագործակցության համար երախտագիտություն եմ հայտնում Արցախի, Հայաստանի Հանրապետության և Սփյուռքի իմ գործընկերներին։

Համոզված եմ, որ մոտ ժամանակներս մենք նոր հնարավորություններ կունենանք պաշտպանելու և առաջ մղելու համար Արցախի Հանրապետության ու նրա անկոտրում քաղաքացիների շահերը։ Խաղաղություն բոլորիս»,- գրել է Մայիլյանը:

Մասիս Մայիլյանն Արցախի նախագահի գլխավոր խորհրդական-հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնը զբաղեցնում էր 2021 թվականի հունվարի 4-ից։ Մայիլյանն այդ պաշտոնում նշանակվել էր Արցախի՝ հրաժարական ներկայացրած նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում