Արցախ

ԼՂ տեղափոխված հումանիտար օգնությունը պարունակում է ռուսական արտադրության կենսական նշանակության ապրանքներ. Արցախի տեղեկատվական շտաբ

1 րոպեի ընթերցում

ԼՂ տեղափոխված հումանիտար օգնությունը պարունակում է ռուսական արտադրության կենսական նշանակության ապրանքներ. Արցախի տեղեկատվական շտաբ

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսական Կարմիր խաչի միջոցով Արցախի Հանրապետություն տեղափոխված հումանիտար օգնությունը պարունակում է ռուսական արտադրության կենսական նշանակության ապրանքներ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է Արցախի տեղեկատվական շտաբի տարածած հաղորդագրության մեջ:

«Ինչպես նախապես հայտարարվել էր, Ռուսաստանի Դաշնության կառավարությունը հանդես է եկել Արցախի Հանրապետությանը հումանիտար օգնություն տրամադրելու նախաձեռնությամբ:

Այսօր՝ սեպտեմբերի 12-ին, հումանիտար բեռը ռուսական Կարմիր խաչի միջոցով և այդ կազմակերպության մեքենաներով, հանրապետության իշխանությունների թույլտվությամբ մուտք է գործել Արցախի Հանրապետություն՝ Ասկերան քաղաքով: Օգնությունը պարունակում է ռուսական արտադրության կենսական նշանակության ապրանքներ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Արցախի տեղեկատվական շտաբից նաև հայտնում են, որ մանրամասները կներկայացվեն Արցախի հանրային հեռուստատեսության եթերում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում