«Դվին» հյուրանոցի մոտ տեղի ունեցած հրավառության օրինականությունն ուսումնասիրվում է ՀՀ ոստիկանության կողմից

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանի կենտրոնում`«Դվին» հյուրանոցի մոտ, ժամը 22:00-ի սահմաններում տեղի ունեցած հրավառության օրինականությունն ուսումնասիրվում է ՀՀ ոստիկանության կողմից: Այդ մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից՝ ի պատասխան հարցի, արդյոք քաղաքացիների շրջանում դժգոհություններ առաջացրած հրառավարությունն օրինական կերպով է կազմակերպվել:

«Նախաձեռնվել է վարչական վարույթ՝ պարզելու դրա օրինականությունը: Բոլոր օրինազանց սուբյեկտները կենթարկվեն պատասխանատվության»,- ասացին ՀՀ ոստիկանությունից:

Հայերեն