Արցախի ԱԺ չորս խմբակցություններ կոչ են արել զերծ մնալ մեր պետականությունը կասկածի տակ դնող գործողություններից

2 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Ազգային ժողովի «Ազատ հայրենիք-ՔՄԴ», «Արդարություն», «Հայ հեղափոխական դաշնակցություն» և «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցությունները համատեղ հայտարարությամբ հայրենակիցներին կոչ են արել զերծ մնալ մեր պետականությունը կասկածի տակ դնող գործողություններից։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայտարարության մեջ նշված է. «Սիրելի´ հայրենակիցներ

Ազգային ժողովի կողմից Արցախի Հանրապետության նախագահի ընտրությունը լուրջ և, ստեղծված իրավիճակով պայմանավորված, չափազանց պատասխանատու առաքելություն է խորհրդարանի բոլոր պատգամավորների համար:

Հենց այդ պատասխանատվությունն է ուղղորդել մեզ ընդունելի թեկնածու առաջադրելու գործընթացում, ինչն էլ իրականացվել է մեր երկրի Սահմանադրության ու օրենքների շրջանակներում:

Մեր խորին համոզմամբ, այսօր, մեր ժողովրդի առջև կանգնած գոյաբանական սպառնալիքների պայմաններում, մեզ համար գլխավոր խնդիրը Արցախի ժողովրդի կողմից թանկագին կորուստների գնով, ծանր զրկանքներով ստեղծված պետականության պահպանումն ու ամրապնդումն է, որը մեզ թույլ կտա շարունակել պայքարը՝ հայրենի հողում արժանապատիվ, անկախ ու անվտանգ ապրելու մեր անօտարելի իրավունքի համար:

Հաշվի առնելով մեր երկրի առջև ծառացած լրջագույն մարտահրավերները, մենք՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի«Ազատ հայրենիք-ՔՄԴ»,«Արդարություն»,«Հայ հեղափոխական դաշնակցություն»և«Արցախի ժողովրդավարական կուսակցություն»խմբակցությունները կոչ ենք անում մեր ժողովրդին՝ մեր քույրերին ու եղբայրներին, բոլոր նրանց, ում համար այս հողի վրա ապրելը վեր է բոլոր քաղաքական ու ոչ քաղաքական խարդավանքներից, զերծ մնալ մեր պետականությունը կասկածի տակ դնող գործողություններից։

Արցախի նախագահի ընտրություններն Ազգային ժողովում տեղի կունենան սեպտեմբերի 9-ին։ «Միասնական հայրենիք» կուսակցությունը հայտարարել է, որ չի մասնակցելու Արցախի ԱԺ-ում կայանալիք նախագահի թեկնածուի ընտրությանը։

Հայերեն

ՀԱՄԱՍ-ը բոլոր պաղեստինյան խմբավորումներին միավորվելու կոչ է արել

Կասեցվել են Կենտրոն վարչական շրջանի Անտառային փողոցի 124 հասցեում իրականացվող շինարարական աշխատանքները

Քննարկվել են Հայաստանի և Իտալիայի միջև ագրոպարենային ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման հնարավորությունները

ԿԸՀ նախագահը պարզաբանել է Նարեկ Կարապետյանի վերաբերյալ գլխավոր դատախազության միջնորդության մասին որոշումը

Հայաստանն ու Կանադան քննարկել են առաջնահերթ ուղղություններով երկկողմ օրակարգի հարստացման հեռանկարները

Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը բարձր մակարդակով կներկայացվի ԱՄՆ-ում կայանալիք G20 գագաթնաժողովին

ԱՀԿ-ն հայտնել է, որ էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 1000-ը

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ

Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ կներկայացվի հուլիսի 22-ին

Իրանը խոստանում է համաչափ պատասխան կամուրջների և էլեկտրակայանների վրա ԱՄՆ-ի հարվածներին