Ինովացիա

Հայկական արտադրության առաջին արբանյակը SpaceX-ի հրթիռով նոյեմբերի վերջին կուղարկվի տիեզերք

7 րոպեի ընթերցում

Հայկական արտադրության առաջին արբանյակը SpaceX-ի հրթիռով նոյեմբերի վերջին կուղարկվի տիեզերք

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայկական Bazoomq տիեզերական հետազոտությունների լաբորատորիան, որի առաքելությունն է Հայաստանում ստեղծել, շարունակաբար զարգացնել կարողություններ և հնարավորություններ նորագույն տիեզերական հետազոտությունների, կրթության ու ստարտափների ձևավորման համար, CSIE-ի հետ համատեղաշխատում է հայկական արտադրության Hayasat-1 անվանումը ստացած CubeSat ձևաչափի արբանյակի վրա:

2023.09.01_12.44.35.44.JPG (715 KB)

«Արմենպրես»-ի հետ զրույցում Bazoomq-ի համահիմնադիր, խորհրդի անդամ և տեխնիկական տնօրեն Հայկ Մարտիրոսյանը նշեց՝ արբանյակի թեստավորումը կավարտեն սեպտեմբերի վերջին և նոյեմբերին արդեն տիեզերք կուղարկվի SpaceX ընկերության Falcon-9 հրթիռով:

2023.09.01_12.06.09.87.JPG (532 KB)

«Hayasat-1-ը, որը ստեղծում ենք Գիտական նորարարության և կրթության հիմնադրամի (CSIE - Center for Scientific Innovation and Education) հետ, կրթական նպատակ ունի: Թռիչքից հետո մենք կստանանք հսկայական գիտելիք, փորձ, որը կարող ենք կիրառել՝ հետագայում ավելի բարդ արբանյակներ տիեզերք ուղարկելիս: Փորձել ենք սկսել պարզագույնից, քանի որ թղթաբանական շատ հարցեր կան, որոնց միջով Հայաստանն առաջին անգամ է անցնում: Տիեզերք արբանյակ ուղարկելը տարբեր հաստատումներ է պահանջում: Շատ քայլեր մեր պետության համար առաջինն են, և պատկերացրեք՝ Հայաստանն ունենալու է սեփականություն, որը ոչ միայն մեր երկրում չէ, այլև տիեզերքում է»,- նշեց Մարտիրոսյանը:

2023.09.01_12.46.02.57.JPG (883 KB)

Մոտ մեկ կիլոգրամ կշռող արբանյակը երկրագնդի շուրջ 90 րոպեն մեկ անգամ պտույտ է կատարելու: Bazoomq-ից նշում են՝ իրենց առջև դրված խնդիրը 6 ամսում են կատարելու, որից հետո արբանյակի տիեզերք դուրսբերումը հաջողված կհամարեն:

2023.09.01_12.08.06.10.JPG (568 KB)

«Մեր խնդիրը դե ֆակտո բոլոր պրոցեսների միջով անցնելն է՝ թե հավաքման, թե թեստավորման, փաստաթղթերի, կառույցների հետ համագործակցության հարցերում:

Կիրառելիության առումով արբանյակը շատ բան չի տալու, չունի օպտիկա: Մենք այն որպես կրթական գործիք ենք դիտարկում: 6 ամիս անց կարող ենք ասել, որ Հայաստանում ստեղծված սարքը տիեզերքում անցել է իր փորձարկումը և համապատասխանում է միջազգային ստանդարտներին: Հետագայում արբանյակի հետ կարող ենք ցանկացած փոփոխություն անել, որն արդեն շատ խնդիրներ կարող է լուծել»,- ասաց համահիմնադիրը:

2023.09.01_12.10.27.97.JPG (671 KB)

Արտադպրոցական խմբակից մինչև հայրենական առաջին արբանյակի ստեղծում

Bazoomq-ը հիմնադրել են մի քանի ընկերներով։ Սակայն դրա հիմքերն ու արմատները դեռ 35 տարի առաջ էին դրվել: 35 տարի առաջ Ավետիք Գրիգորյանը հիմնադրել է AYAS տիեզերագիտական ակումբը, որը բազմաթիվ շրջանավարտներ է տվել, որոնք ներկայում տարբեր պաշտոններ են զբաղեցնում։

Մարտիրոսյանի խոսքով՝ հասունացավ մի պահ, երբ վստահ էին՝ ժամանակն է տիեզերական լաբորատորիա ստեղծել: Bazoomq-ի հիմնադրման աշխատանքը սկսել են 2020 թվականին։ Քանի որ տիեզերական ոլորտում ինչ-որ գործունեություն ծավալել էին, հասկացան՝ պետք է անցնել նոր մակարդակի։

Անվան շուրջ մտածել են երկար, տարբերակները շատ են եղել, բայց, ի վերջո, կանգնել են Bazoomq-ի վրա, որը աստղաբույլ է նշանակում։

2023.09.01_12.12.13.01.JPG (475 KB)

«Bazoomq-ի հիմնական նպատակը տիեզերական էկոհամակարգ ստեղծելն է, տիեզերական տեխնոլոգիաների շուրջ հնարավորին չափ հայկական և միջազգային գործընկեր ներգրավելը, Հայաստանում տիեզերական տեխնոլոգիաների զարգացումը վերսկսելը»,- ասաց Մարտիրոսյանը:

Հայաստանի տիեզերական ռազմավարության մշակումը

Մարտիրոսյանը նշեց՝ գրեթե զրոյից են սկսում։ Խորհրդային տարիներին Հայաստանը թե՛ մասնագետների, թե՛ գիտահետազոտական առումով բավականին մեծ ներդրում է ունեցել տիեզերական ոլորտում։ Գիտելիքային բազան պահպանվել է: Կայուն քայլերով առաջ շարժվելու պոտենցիալը Մարտիրոսյանը տեսնում է:

Նրա համոզմամբ՝ անհրաժեշտ է ունենալ հզոր ռազմավարություն, ուժեղ տիեզերական պլան Հայաստանի համար։

«Ռազմավարության նախնական տարբերակ էինք պատրաստել ու որպես սևագիր փոխանցել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն: Վերջնական մշակումը շարունակվում է նախարարության հետ»,- նշեց նա:

2023.09.01_12.46.22.19.JPG (739 KB)

Bazoomq-ի և տիեզերական տեխնոլոգիաների դերը Հայաստանի անվտանգային հարցերում

Լաբորատորիայի համահիմնադիրը համոզված է՝ տիեզերական տեխնոլոգիաները պետության համար անվտանգային հարցերում մեծ նշանակություն ունեն: Նրա խոսքով՝ գլոբալ առումով ինչքան զարգացած են պետության տիեզերական տեխնոլոգիաները, այդքան հզոր է պետությունը:

«Ուզում ենք Հայաստան բերել տիեզերական տեխնոլոգիաները, որը կլինի հիմք, որպեսզի հետագայում մեր երկրում ստեղծվեն այնպիսի արբանյակներ, որոնք պատրաստ կլինեն մեծ խնդիրներ լուծել: Մենք այս գործում լինելու ենք պիոները և մեր հետևից տանելու ենք տիեզերական տեխնոլոգիաների զարգացումը: Ստեղծելու ենք այն էկոհամակարգը, որտեղ կստեղծվեն այնպիսի ստարտափներ, որոնք կլուծեն մեծ խնդիրներ»,- ասաց Մարտիրոսյանը:

2023.09.01_12.46.53.55.JPG (903 KB)

CSIE հիմնադրամի տիեզերական ծրագրերի տեխնիկական տնօրեն Մասիս Կումրիգյանը, որը հայրենադարձվել և միացել է մեծ առաքելությանը, նշեց՝ եթե լինի կամք, ապա կարողությունները հնարավոր կլինի գտնել։

«Դրսից և ներսից ասում են՝ Հայաստանը փոքր երկիր է, կարողությունները սահմանափակ են, շատ ամբիցիաներ պետք չէ ունենալ, պետք է մեր չափն իմանանք: Իրականում լավ է երազելը, կարևոր է կամք ձևավորելը, իսկ եթե ունենաս կամք, ապա կգտնես կարողություններ»,- նշեց Կումրիգյանը:

2023.09.01_12.30.28.44.JPG (535 KB)

Առաջիկա անելիքներն ու նպատակները

Bazoomq-ն այս պահին կենտրոնացած է արբանյակի վրա: Ժամանակը քիչ է՝ աշխատանքները շատ: Առաջիկայում պետության հետ համագործակցությունը ընդլայնելու պլաններ ունեն: Պատրաստվում են նաև բուհերի հետ աշխատանքներ սկսել: Լաբորատորիան անընդհատ առաջ շարժվելու, զարգանալու և զարգացնելու միտում ունի:

Մինչ օրս նախագիծը ֆինանսավորվել է հիմնականում անհատ ներդրողների կողմից, այն բարեհաջող ավարտին հասցնելու համար թիմին անհրաժեշտ է լրացուցիչ ֆինանսավորում, որի նպատակովռեԱրմենիա հարթակում սկսվել է դրամահավաք:

2023.09.01_12.40.57.12.JPG (622 KB)

Կարինա Տերտերյան

Լուսանկարները՝ Հայկ Մանուկյանի

«ՍոֆթԿոնստրակտ» տեխնոլոգիական ընկերություն է այցելել Մալթայի էկոնոմիկայի նախարարը

Տնտեսություն

«ՍոֆթԿոնստրակտ» տեխնոլոգիական ընկերություն է այցելել Մալթայի էկոնոմիկայի նախարարը

Մեկնարկել է հայրենական երկրորդ արբանյակի հետազոտական փուլը․ «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիա

Ինովացիա

Մեկնարկել է հայրենական երկրորդ արբանյակի հետազոտական փուլը․ «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիա

Հայաստանում առաջին անգամ կանցկացվի համազգային գիտության շաբաթ. Գիտուժ

Ինովացիա

Հայաստանում առաջին անգամ կանցկացվի համազգային գիտության շաբաթ. Գիտուժ

Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը

Ինովացիա

Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը

Fastex-ը կազմակերպել է Cerebrum Intellectus-ի առաջին շրջանավարտների հետ հանդիպումը

Ինովացիա

Fastex-ը կազմակերպել է Cerebrum Intellectus-ի առաջին շրջանավարտների հետ հանդիպումը

Հայաստանում 16 դպրոցում ներդրվել է «Արհեստական բանականություն» դասընթաց

Ինովացիա

Հայաստանում 16 դպրոցում ներդրվել է «Արհեստական բանականություն» դասընթաց

Հայկական Web3 Compass-ը GIST ծրագրի մրցանակին է արժանացել

Ինովացիա

Հայկական Web3 Compass-ը GIST ծրագրի մրցանակին է արժանացել

Հայ հիմնադիրներ ունեցող Waveye ստարտափը 105 հազար դոլարի ներդրում է ներգրավել

Ինովացիա

Հայ հիմնադիրներ ունեցող Waveye ստարտափը 105 հազար դոլարի ներդրում է ներգրավել

ԲՏԱ նախարարությունը հայտարարում է «Ներուժ 5.0» ստարտափների ծրագրի հայտերի ընդունման մեկնարկը

Ինովացիա

ԲՏԱ նախարարությունը հայտարարում է «Ներուժ 5.0» ստարտափների ծրագրի հայտերի ընդունման մեկնարկը

Ինժեներական քաղաքում պաշտոնապես բացվեց Ազգային գերհամակարգչային կենտրոնը

Ինովացիա

Ինժեներական քաղաքում պաշտոնապես բացվեց Ազգային գերհամակարգչային կենտրոնը

Ամպային AI, ոլորտի թրենդներ. SADA-ն և Google Cloud-ը Երևանում անցկացրին առաջին «Google Cloud AI & Innovation Forum»-ը

Ինովացիա

Ամպային AI, ոլորտի թրենդներ. SADA-ն և Google Cloud-ը Երևանում անցկացրին առաջին «Google Cloud AI & Innovation Forum»-ը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում