Արցախ

Արցախի պետնախարարը հանդիպել է ԱԺ խմբակցությունների հետ

1 րոպեի ընթերցում

Արցախի պետնախարարը հանդիպել է ԱԺ խմբակցությունների հետ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախի Հանրապետության պետական նախարար Սամվել Շահրամանյանը խորհրդարանում հանդիպումներ է ունեցել խմբակցությունների անդամների և անկախ պատգամավոր Կարեն Հովհաննիսյանի հետ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի պետական նախարարի աշխատակազմը։

Քննարկվել են Արցախում օր օրի խորացող ճգնաժամային իրավիճակը և դրանից բխող խնդիրները որոշակի չափով մեղմելու ուղղությունները:

Հանդիպումներին անդրադարձ է եղել Արցախի ներքաղաքական կացությունը, Հանրապետության նախագահի՝ առաջիկայում սպասվող ընտրությանը:

Կարդացեք հոդվածը` EspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում